Ինտրիգային երեկո Չեմպիոնների լիգայում․ հաջողվա՞ծ, թե՞ տանուլ տված ձևաչափ .armsport.am

2024/2025թթ․ մրցաշրջանում երկրպագուներն ականատես եղան անսովոր, բայց միաժամանակ շատ հետաքրքիր ձևաչափի։ Չեմպիոնների լիգայի խմբերը միասնական էին՝ ձևափոխվելով հիմնական մրցափուլի։ The Guardian-ը խոսել է նոր ձևաչափի ռիսկերի մասին։ Լիգայի փուլի վերջին տուրի ավարտին միաժամանակ կանցկացվեն 18 հանդիպումներ, որոնք կորոշեն, թե որ թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ։ Այս նոր համակարգը, որը հայտնի է որպես «շվեյցարական մոդել», նախատեսված է ավելի դինամիկ և հետաքրքիր մրցաշար ունենալու համար:

Մրցաշարի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկի (9 գոլ) Ի դեպ, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կա սիմուլյատոր, որի օգնությամբ կարող եք հաշիվներ գուշակել և պատկերացնել, թե որ թիմը որ տեղը կզբաղեցնի։ Սիմուլյատորի հղումը՝ այստեղ։ Ներկայումս մրցաշարային աղյուսակում թիմերը բաժանում են տեղերն ընդամենը մի քանի միավորի տարբերությամբ, ինչը հանգեցնում է մեծ լարվածության։ Օրինակ՝ «Արսենալը» (3) և «Բրեստը» (13) պայքարում են առաջին ութնյակում տեղ ունենալու համար, որն ուղիղ ճանապարհ է հարթում դեպի 1/8 եզրափակիչ։ Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» (25) և ՊՍԺ-ն (22), որոնք մրցաշարի ֆավորիտների թվում էին, կարող են նույնիսկ դուրս մնալ հետագա պայքարից։

Չնայած որոշ թերություններին, շատերը գտնում են, որ նոր ձևաչափը հաջողված է։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։