ԿԲ-ն զգուշացնում է՝ լիցենզիա չի տրամադրել .banks.am

Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի եւ տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Կենտրոնական բանկից հայտնել են, որ ընկերությանը չի տրամադրվել որեւէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետեւաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: «Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսա

փելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել եւ օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ