Քաղաքացիություն էլեկտրոնային կարգով․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկում ՆԳՆ-ի նախագիծը .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ընթացակարգերը, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ամբողջական ընթացակարգերը՝ ներառյալ էլեկտրոնայի
ն դիմումների և վարչական գործընթացների նոր միավորված համակարգը։ Կառավարության որոշման նախագծով սահմանվում է․ Նախագծով նաև նախատեսվում է, որ քաղաքացին կարող է քաղաքացիության դիմումը ներկայացնել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով, իսկ տեղեկությունների ստացումը և ծանուցումները կատարվելու են նույն համակարգով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու մատչելիությունը։ Ո՞ր որոշումներ են ճանաչվում ուժը կորցրած Նոր կարգավորումը փոխարինում է մի շարք նախկին որոշումների, այդ թվում՝ Այսպիսով, նոր որոշմամբ բոլոր նախկին իրավակարգավորումները միավորվում են մեկ համապարփակ փաստաթղթում՝ պարզեցնելով վարչարարությունը։ Ինչպե՞ս և ե՞րբ է կիրառվելու նոր կարգավորումը Ի՞նչ նպատակ է հետապնդում նոր կարգավորումը Կառավարությունը նպատակ ունի արդիականացնել քաղաքացիության տրամադրման և դադարեցման գործընթացները՝ Համակարգի հիմնական առանձնահատկությունները Օգտատերերի գրանցում և նույնականացում Փաստաթղթերի ներկայացման և դիմումների կարգը Անգործունակ անձի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերում Քաղաքացիության դադարեցում՝ քաղաքացիությունը փոխելու միջոցով Անչափահասի քաղաքացիության դադարեցման էլեկտրոնային ընթացակարգ Քաղաքացիություն ստացողների երդման արարողության ամփոփ ուղեցույց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կարգը Ու՞մ
կողմից է մշակվել նախագիծը Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։