Նոր փոփոխություններ Քրեական օրենսգրքում․ խստացվում է պատասխանատվությունը թմրամիջոցների շրջանառության և հրազենի ապօրինի պահման համար .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագիծը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխությանը և լրացմանը՝ ուղղված ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես՝ Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճ, հատկապես՝ համացանցային հարթակների միջոցով։ Համացանցային հարթակների միջոցով թմրամիջոցների վաճառքն այսօր իրականացվում է հիմնականում «Տելեգրամ» հավելվածում գործող խանութների և զրուցարանների միջոցով, որոնց թիվը գերազանցում է 620-ը։ Հաշվի առնելով այս միտո
ւմները՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել քրեական պատասխանատվությունը, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կամ անչափահասների ներգրավմամբ։ Ֆինանսական ազդեցությունը Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական ազդեցություն չի ունենա։ Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը բխում է Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/9230/about: