Revolut-ը պատրաստվում է մեկնարկել Հնդկաստանում .banks.am

Revolut-ը մինչեւ տարեվերջ իր վճարային հարթակը կգործարկի Հնդկաստանում՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը 20 միլիոն հաճախորդ ներգրավել։Ինչպես հաղորդում է Finextra-ն՝ Revolut-ը շուտով հնարավորություն կտա Հնդկաստանի իր սպասման ցուցակում գտնվո
ղ 350,000 հաճախորդներին կատարել ներքին եւ միջազգային վճարումներ Visa-ի եւ ազգային վճարային համակարգի՝ Unified Payments Interface-ի միջոցով։Revolut-ը ներդրել է ավելի քան 40 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ապահովելու Հնդկաստանի կողմից 2018 թվականին ներդրված տվյալների պահպանման կանոններին համապատասխանությունը։ Այս կանոնների համաձայն՝ վճարային օպերատորները պարտավոր են պահպանել գործարքների տվյալները բացառապես երկրի ն
երսում։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`