Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը այգում կանեփ է աճեցնում և պատրաստում թմրամիջոց:Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ին 36-ամյա երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են բաժին։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է շուրջ 27 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ այգում՝ կանեփի թուփ։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը

կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ