Խաղողի մթերողներին կտրամադրվի մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք .banks.am

Կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստում:Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու հարցով: Նրա խոսքով՝ այս տարի արտադրված խաղողի համախառն բերքը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. «Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է: Պլանավորվում է՝ այս տարի մինչեւ 200 հազար տոննա խաղող կմթերվի»: Խաղողի մթերումների նպատակ

ով 2025 թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը կտրամադրվի մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը:Ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը։



ԼՐԱՀՈՍ