Ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետների երկարաձգում․ նոր օրենսդրական նախաձեռնություն .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի հօ-397-ն օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ի հօ-397-ն օրենքում լրացում, ըստ որի՝ «3․1․ Ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով՝  Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից: 2021 թվականի դեկտեմբ

երի 26-ին ընդունված ՀՕ-397-Ն օրենքով փոփոխվել էին քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթներ՝ նպատակ ունենալով բացառել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսվել էր, որ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել նախկին կարգավորումները, և այդ կառույցները կարող են օրինականացվել Կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի N 02/12.21/22818-2025 հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել էր մշակել իրավական ակտի նախագիծ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ և վերջնականապես երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետը։ Սա արվելու է՝ քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով՝ իրենց ունեցվածքը օրինականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:  Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝ Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման մեջ։ Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։



ԼՐԱՀՈՍ