Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տաթև գյուղի իր գոմի մոտ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.50-ին, Քրեական ոս

տիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Տաթև գյուղի վարչական տարածքում գտնվող իր գոմի մոտակայքում հայտնաբերել և արգելանքի են վերցրել 34-ամյա տղամարդու:Հուլիսի 21-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ