Կհայտարարվի 2025 թվականի ձմեռային զորակոչը. նախագիծ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը: Զորակոչի ժամկետները Համաձայն նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծա

ռայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: Ովքե՞ր ենթակա են զորակոչի Զորակոչի ենթակա են՝ Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝ Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները. Ինչո՞ւ է ընդունվում որոշումը Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով: «Զինվորական ծառայ

ության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ