Ապարանում անցկացվել է «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը՝ նվիրված Ազգային փոքրամասնությունների օրվան

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի տանը տեղի է ունեցել «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված էր Ազգային փոքրամասնությունների օրվան։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կառավարության հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ։ Տոնական ծրագրին մասնակցել են Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչներ։ Միջոցառումն ընդգրկել է երկու հիմնական բաղադրիչ՝ մշակույթ և խոհանոց։ Ծրագրի առ

Ապարանում անցկացվել է «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը՝ նվիրվա...

աջին հատվածում՝ Ապարանի մշակույթի տան դահլիճում, կայացել է համերգային ծրագիր, որի ընթացքում տարբեր համայնքների երգի և պարի համույթները հանդես են եկել ազգային երգերով, պարերով և երաժշտական կատարումներով՝ արտացոլելով Հայաստանում ապրող ժողովուրդների բազմազան մշակութային ժառանգությունը։ Մշակութային ծրագրին հաջորդել է ազգային խոհանոցների ցուցադրությունը․ հատուկ ձևավորված համտեսի անկյունում համայնքների ներկայացուցիչները ներկաներին հյուրասիրել են ավանդական ուտեստներ՝ ներկ

Ապարանում անցկացվել է «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը՝ նվիրվա...

այացնելով դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները։ «Տանիքը՝ Հայաստան» նախագծի նպատակն է ընդգծել ազգային փոքրամասնությունների մշակութային ներդրումը և Հայաստանի բազմազան մշակութային դիմագիծը։



ԼՐԱՀՈՍ