Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է անելիքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր:  Ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը: Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:  Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույ

ն հարցերն ու խնդիրները:  Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ: Երևանի քաղաքապետարանը լիահույս է, որ այս քննարկումը կնպաստի արդյունավետ համագործակցային հարաբերությունների զարգացմանը:



ԼՐԱՀՈՍ