Հարությունյանի նոր թիմը, Փյունիկի նորեկները, Յուվենտուսի նոր տրանսֆերը․ Տրանսֆերային անցուդարձ .armsport.am

Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ✅ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»: Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ ✅ Ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուն կարիերան կշարունակի «Փյունիկում»։ 30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը»։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո և նա Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր։

Բոպեսուն 3 անգամ դարձել է Լիտվայի, 1 անգամ՝ Լատվիայի չեմպիոն։ «Փյունիկ» են տեղափոխվել նաև ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան և 23-ամյա ռուս դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը։ ✅ «Կրասնոդարը» հայտարարել է պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։ Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։ Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։ Գեորգին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։ ✅ «Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն վարձավճարով տեղափոխվել է «Բրենտֆորդ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը և ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:

✅ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Կասպեր Ուրբանսկին «Բոլոնիայից» վարձակալությամբ տեղափոխվել է «Մոնցա»։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն