Պատգամավոր Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավար Ջոլանտա Տաչինսկայի եւ հարթակի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Մերի Գալստյանը կարեւորել է համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում հարթակի դերակատարությունն ու գործադիր մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել հարթակի դերակատարությունն այս գործընթացում` կարեւորելով այն որպես երկխոսության եւ վերահսկողության արդյունավետ միջոց: Պատգամավորը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման եւ խորհրդարանական քննարկումների արդյունքները` մատնանշելով այն ոլորտները, որտեղ հավելյալ կարողությունների անհրաժեշտություն կա: Հյուրերն անդրադարձել են համաձայնագրի իրակա

նացման ընթացքին` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները եւ առանձնացնելով այն ոլորտները, որտեղ առկա է տեխնիկական աջակցության  անհրաժեշտություն: Կարեւորվել է ոչ միայն համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, այլեւ այն  բարեփոխումները, որոնք  արդեն իսկ տվել են  տեսանելի եւ կոնկրետ արդյունքներ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու եւ ավելի խորացնելու` նպատակ ունենալով ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առավել արդյունավետ իրականացումը:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ