«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կբացվի «Տուն. իմ տիեզերք» ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանը «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում ներկայացնում է «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր դարաշրջանների քաղաքներին, ինքնատիպ ճարտարապական կառույցներին: Ցուցադրությունում ներառ
ված կտավներում կան ինչպես առանձին տների, այնպես էլ բնանկարի և աշխարհագրական լանդշաֆտի ֆոնին նկարված տների պատկերներ։ Ցուցադրությունը ներառում է հայ և ռուս նկարիչների, այդ թվում՝ Մ. Ավետիսյանի, Ե. Թադևոսյանի, Դ. Նալբանդյանի, Պ. Կուզնեցովի, Ա. Դրևինի ստեղծագործությունները: Ներկայացված աշխատանքներից շատերը երկար տարիներ չեն ցուցադրվել կամ պահվել են ֆոնդապահոցում: Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 31-ը: