ՀԲՄ 30-ամյակին նվիրված ֆորում․ Հայէկոնոմբանկը մասնակցել է ESG թեմայով պանելային քննարկմանը .banks.am

Սեպտեմբերի 23-24-ին տեղի է ունեցել Հայաստանի Բանկերի Միության 30-ամյակին նվիրված ֆորում, որին մասնակցել է նաեւ Հայէկոնոմբանկը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված «ՇՄՍԿ ինտեգրում․ դեպի կայուն ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկմանը ելույթ է ունեցել նաեւ բանկի Շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը։Բանկից հայտնել են, որ քննարկման ընթացքում ներկայացվել է ՓՄՁ-ների համար ոլորտային մեկնարկային չափորոշիչների սահմանման, կանաչ վարկերի խթանման գործիքների ներդրման եւ վերջինիս պորտֆելի ընդլայնման կարեւորությունը։ Ընդգծվել է նաեւ, որ ոլորտում անհրաժեշտ է շարունակել ESG-ի մասին տեղեկատվությա

ն ու գիտելիքի տարածումն ու զարգացումը։«Մեր նպատակն է ՇՄՍԿ-ն դիտարկել ոչ միայն որպես պարտադիր պահանջ, այլեւ որպես բիզնեսի զարգացման հնարավորություն, որտեղ բանկերը հանդես են գալիս ոչ միայն վարկատուի, այլ նաեւ գործընկերոջ եւ աջակցողի դերում՝ նպաստելով կայուն ու զարգացող տնտեսության ձեւավորմանը», - նշել է Աննա Եղոյանը։Հայէկոնոմբանկը մշտապես կարեւորում է ESG սկզբունքները եւ շարունակելու է իր գործունեությամբ նպաստել այդ սկզբունքների պահպանմանը Հայաստանի ֆինանսական համակարգում։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ