🎥 Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի հանքարդյունաբերության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ: Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված երեք խոշոր բեռնատար: Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները` պահպանվող հատուկ տարածք:Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի

մարզային քննչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ