32-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ Ապարանի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս:Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի
մեջ մտած դատավճռով: