Շրջանառության մեջ է դրվել Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված նոր հուշադրամ .banks.am

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:Հենրիկ Մալյանը հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է, ժողովրդական արտիստ։ Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետեւ կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։ Մալյանի լավագույն եւ մրցանակների արժանացած ֆիլմերից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.): Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի, Դելիի, Լոնդոնի, Հոնկոնգի, Սան Ռեմոյի, Տոկիոյի, Մանիլայի միջազգային կինոփառատոներում, խորհրդային եւ հայկական ֆիլմերի տասնօրյակների շրջանակներում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այլ երկրներում: Մալյանի ծննդյ
ան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին Մալյանի ինքնադիմանկարն է, կադրեր «Եռանկյունին» եւ «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն: Դարձերեսին Մալյան
ի դիմապատկերն է, ոճավորված լեռներ եւ կադրատախտակ: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։