🎥 Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք․ ՆԳ նախարարը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմին

Սեպտեմբերի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է ստորաբաժանման կատարած աշխատանքը։Վարչության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա բացահայտվել է հանցավոր 3 խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով կատարում էին համակարգչային հափշտակություններ, քննչական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել 18 անձի։ Բացի այդ, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 740 միլիոն դրամ վնաս։Ուսումնասիրությունների, համացանցի բաց աղբյուրների և հեռահաղորդակցման հավելվածների մշտադիտարկման արդյունքում բացահայտվել է անձանց շրջանակ, որոնք «Տելեգրամ» օգտահաշիվների միջոցով իրականացրել են քաղաքացիների անձնագրային տվյալների, էլեկտրոնային հեռախոսահամարների, էլեկտրոնային դրամապանակների, խաղային հաշիվների և Հայաստանում գործող բանկային ընկերությունների բջջային հավելվածների անհատական հաշիվների գնման գործընթաց և տնօրինելով դրանք՝ ֆիշինգային կայքերի միջոցով կատարել համակարգչային հափշտակություններ և խարդախություններ:Բացահայտվել է «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք տնօրինող 49 անձի ինքնություն: Ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իր
ականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ թմրամիջոց ու ռազմամթերք, կալանավորվել է 3 անձ:Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ներկայումս շարունակում է սերտ համագործակցել առաջատար մի շարք միջազգային ընկերությունների, ինչպես նաև «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների 24/7 ազգային կոնտակտային կետերի հետ: Այս համագործակցությունն ապահովում է ուղիղ կապուղով օպերատիվ տվյալների, տարբեր քրեական վարույթներով էլեկտրոնային ապացույցների և նոր ի հայտ եկած կիբեռհանցագործությունների տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակման օպերատիվ գործընթացը: Բացի այդ, Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը շարունակել է ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշոր ընկերությունների հետ:ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, առանձնացրել է մի շարք ուղղություններ և տվել հանձնարարականներ։Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանման համագործակցության ընդլայնումն ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների հետ։ Ընդգծվել է միջազգային կրիպտոարժույթով զբաղվող ընկերությունների հետ աշխատանքի կարևորությունը՝ ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում։ Հատուկ շեշտվել է բջջային օպերատորների հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հանձնարարելով ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել գործընկերությունը։Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Կիբեռլաբորատորիայի ստեղծմանը, ինչի ուղղությամբ այս պահին միջազգային գործընկերների հետ տարվում են աշխատանքներ։Նախարարը հանցագործությունների կանխման նպատակով հանձնարարել է ակտիվացնել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրազեկման աշխատանքները, նաև ստեղծել տելեգրամյան հարթակ, ինչի միջոցով քաղաքացիներին կներկայացվեն հանցավոր գործունեության մեխանիզմներն ու դրանցից խուսափելու վարքականոնները։Քննարկվել են նաև ստորաբաժանման ծառայողների կարողությունների պարբերական զարգացման, ծրագրային և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր։