Hard Rock Café Yerevan-ում սկսվել է ամանորյա կորպորատիվ ամենավառ երեկույթների ամրագրումը banks.am

Նախորդ երկու տարիների ընթացքում Hard Rock Café Yerevan-ը հյուրընկալել է ավելի քան 40 կորպորատիվ միջոցառումներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնացել է մտահղացմամբ եւ ձեւաչափով: Hard Rock Café Yerevan-ի էլ ավելի հմտացած թիմն արդեն իսկ սկսել է այս տարվա կորպորատիվ միջոցառումների ամրագրումներն ու նախապատրաստական աշխատանքները: Hard Rock Café-ում երեւակայությունը դառնում է իրականություն«Food Republic» ընկերությունների խմբի մարքեթինգի գծով տնօրեն Էլինա Սահակյանի խոսքով՝ նախորդ տարի իրենց թիմը նոր նշաձող սահմանեց ինչպես կորպորատիվ երեւույթների կազմակերպման որակի եւ քանակի, այնպես էլ հաճախորդների պահանջներին համապատասխան սրճարանի հայեցակարգն ամբողջապես կերպարանափոխելու իմաստով: «Շատ արագ կարողանում ենք լիարժեք փոխակերպել ոչ միայն սրճարանի տարածքը, այլեւ ճաշացանկը: Սրահի կահավորումը համապատասխանեցնում ենք երեկույթի ցանկացած ձեւաչափի՝ շուրջ 180 հյուրի համար նախատեսված երեկոյան բանկետներից մինչեւ կոկտեյլային երեկույթներ՝ ավելի քան 500 հյուրով»,- պատմում է Էլինա Սահակյանը: Նա հավելում է, որ ճաշացանկի ճկուն առաջարկներում հատուկ տեղ ունեն բուսակերային եւ վեգան տարբերակները, որոնք մատուցում են համապատասխան մակնշմամբ՝ հյուրերի առավելագույն հարմարավետության համար: Օգտվելով սրճարանի ճկուն առաջարկներից՝ Hard Rock Café Yerevan-ի հաճախորդները գործի են դնում իրենց երեւակայությունն ու իրականացնում մեկը մյուսին չկրկնող երեկույթներ: «Օրինակ՝ DISQO ընկերությունն իր կորպորատիվ երեկույթն ամբողջապես դիսկոտեկային ոճով էր կազմակերպել, JetBrains ընկերությունը՝ 80-ականների խաղերի ձեւաչափով. բացի ժամանակի շունչն արտահայտող դեկորացիաներից, սրճարանի տարածքով մեկ տարատեսակ ռետրո խաղեր էին տեղադրված: Սրան զուգահեռ՝ ունեցել ենք նաեւ արարողակարգային ձեւաչափով երեկույթներ, օրինակ, դեսպանատների պարագայում»,- հիշում է սրճարանի մենեջեր Անի Սիմոնյանը:

«Երբեմն, երբ նայում եմ երեկույթների նկարները, ինքս մեր տարածքը չեմ ճանաչում: Միշտ այդ աստիճան տարբեր է»,- նշում է նա: Էլինա Սահակյանն էլ հավելում է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ ամրագրել են իրենց կորպորատիվ երեկույթների օրերը: Թեեւ մանրամասներ բացահայտել չեն կարող, բայց այս տարվա երեկույթներն էլ ավելի խելահեղ եւ յուրատիպ են լինելու: Հավելյալ ծառայություններ՝ հատուկ առաջարկովՍրճարանի գեղեցիկ եւ ընդարձակ միջանցքը հաճախորդներին հնարավորություն է տալիս յուրօրինակ ձեւով մոտենալ իրենց հյուրերի ընդունելությանը՝ ձեւավորելով երեկույթի ոճին համապատասխան լուսանկարվելու գոտիներ: «Ամանորյա տոնակատարություններում շատերի համար խիստ ցանկալի է կենդանի երաժշտությունը, եւ բնական է, որ այս շրջանում բենդերի ծառայության արժեքը կրկնապատկվում է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք նախապես պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի քանի սիրված բենդերի հետ, որոնք Hard Rock Café Yerevan-ում անցկացվող կորպորատիվ երեկույթների համար կառաջարկեն չլսված պայմաններ»,- ասում է Էլինա Սահակյանը: Երեկույթների լավագույն լուսային եւ ձայնային էֆեկտների համար էլ սրճարանն առաջարկում է բացառիկ տեխնիկական հագեցվածություն. համերգային ձայնի առաջատար լուծումներ (L Acoustic PA and monitors), հարվածային գործիքներ եւ DJ-ի վահանակ, մի քանի բարձրախոսներ, լեդ էկրան եւ տարածքով մեկ տեղակայված 5 հեռուստաէկրաններ: Բացի այդ, սրճարանն իր գործընկերների միջոցով առաջարկում է տեսալուսանկարահանում եւ դիջեյի ծառայություն:

Անակնկալ Hard Rock ապրանքանիշիցԿորպորատիվ միջոցառումների շրջանակում ընդունված է աշխատակիցների համար անվանակարգեր սահմանելն ու մրցանակներ հանձնելը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։