🎥 Գողացել էին ոսկյա 9 շղթա. Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տվեց Թալինի Գայի փողոցում գործող մի խանութ-սրահի տերը. ժամը 11-ի սահմաններում, օգտվելով խանութի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել ու գողացել էին ոսկյա 9 շղթա: Ըստ նրա` պատճառվել էր երկուսուկես միլիոն դրամի վնաս:Մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Թալինի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ:Թալինի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տևեցին երեք օր: Ըստ օպերատիվ տեղեկության` հանցագործությունը կատարել էր փաստացի Ար

ագածավան գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ: Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան նա հայտնաբերվեց իր բնակության վայրում: Բաժնում տղամարդը խոստովանեց, որ ինքն է կատարել գողությունը, իսկ ոսկեղենը վաճառել է Արմավիր և Գյումրի քաղաքներում:Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ