🎥 Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք
Սեպտեմբերի 8-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գործարաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։Արմավիրի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինձնաձիգ՝ փամփշտատուփով, հինգ հրացան, լիցքավորված գազային ատրճ
անակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, տարբեր տրամաչափի 302 փամփուշտ և այլ զինամթերք։Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: