🎥 Արմավիրի համայնքային ոստիկանները Մրգաշատ գյուղի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ ու պահում թմրանյութ:Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաշատցու հողամասում հայտնաբերվեց կանեփի չորս թուփ, իսկ բակում` մարիխուանայի նմանվող զանգվածներ և «Խիմկայի» նմանվող լուծույթով հարյուրգրամանոց պլաստիկ տարա:Տանտերը հայտնել է, որ այդ բոլորն իրենն են, լուծույթն էլ ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դ

ատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ