Դավիթաշենի համայնքային ոստիկանները 47-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել

Սեպտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի բնակարաններից մեկում վիճաբանութուն է։Բաժնից մեկնած խումբը պարզել է, որ 47-ամյա տղամարդու բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանները տան ննջասենյակում հայտնաբերել են մոխրացած հետքերով 5 կաթուցիչ, կանեփի սերմերով 28 փաթեթ և ընդհանուր մոտ 8 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով 5 փաթեթ:47-ամյա տանտերը ձերբակալվել և տարվել

է բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ