Գրքի երևանյան փառատոնը մեկնարկել է

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։ Երևանում փառատոնն անցկացվում է Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում սեպտեմբերի 5-7-ը: Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, գրքասերներ: Հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել հրատարակչությունների գործունեությանն ու ներկայացված գրքացանկին, զրուցել հրատարակիչների ու ընթերցասերների հետ: Գրքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։ Փառատոնի ծրագրում նախատեսվա

Գրքի երևանյան փառատոնը մեկնարկել է

ծ են 50 միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Փառատոնի ծրագիրը՝ https://www.evnbookfest.com/: Նշենք, որ փառատոնն այս տարի կանցակցվի նաև մարզերում, մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ Գյումրիում, հոկտեմբերի 4-ին՝ Կապանում:

Գրքի երևանյան փառատոնը մեկնարկել է



ԼՐԱՀՈՍ