Ռուստամ Բադասյանը թողնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ թողնում է պաշտոնը:
«Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։