Նախագծով կսահմանվի պատասխանատվություն բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նույն արարքը բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելու դեպքերում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումը, անվտանգության ապահովումը եւ գործող օրենսդրության բացի լրացումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ? առավելագույնը երկու տարի ժամկետով: Հասմիկ Հակոբյանի ներկայացմամբ  ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականներին բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ պատասխանելով նաեւ պատգամավորների հարցերին: Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարցի արդիականությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Ելույթներում պատգամավորները կարեւորել են լրացումները՝ առաջարկելով նախագծում առկա խոցելի դրույթները քննարկել եւ հստակեցնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Եզրափակիչ ելույթում Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ բժիշկներն ունեն հավելյալ երաշխիքների կարիք: Նա պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել ներկայացված դիտարկումներն ու առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարութ

յան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ