Ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։ Ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների: Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։ Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործ

ակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։ Ֆորումին կարող են մասնակցել՝ Երիտասարդական ֆորումը կանցկացվի 2025 թ․ սեպտեմբերի 26-28-ը։ Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tUo6zJMk3Q95pk5d8 Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից։ Ֆորումը կազմակերպվում է նաև հետևյալ ծրագրերի ու գործընկերների աջակցությամբ՝



ԼՐԱՀՈՍ