Ավազակությամբ հեռախոսը հափշտակած օտարերկրացին կալանավորված է

Մայիսի 23-ի գիշերը՝ ժամը 3-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող զբոսայգում օտարերկրացի երիտասարդն ավազակությամբ հափշտակել է 21-ամյա աղջկա բջջային հեռախոսը՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։Նախաձեռնվել էր քրեական վարույթ:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջո

ցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 29-ամյա երիտասարդը: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ