🎥 «Շուն պահելը պատասխանատվություն է». Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում այս պահին շուրջ 100 շուն է պահվում։  Կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական ծրագրով շուրջ 90 երեխա հնարավորություն է ստացել այցելելու խնամքի կենտրոն՝ խաղալու և խնա

մելու այդտեղ ապրող շներին:  Նախագիծն ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ:   Այցի ընթացքում երեխաները սովորում են նաև կենդանիների հետ շփվելու կանոնները:  Կենտրոն հաճախած հերթական խմբին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:



ԼՐԱՀՈՍ