Ի՞նչ աշխատանք կարող են կատարել մինչև 18 տարեկան անձինք․ օրենսդրությունն առանձին դրույթներ է սահմանում .Iravaban.net
Մինչև 18 տարեկան յուրաքանչյուր անձ ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան՝ Աշխատանքային օրենսգրքով և ՀՀ այլ օրենքներով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Ըստ այդմ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը սահմանում է՝ մինչև 14 տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) կամ կատարմանը: