Յուվենտուսը որոշում է կայացրել Մբանգուլայի ապագայի վերաբերյալ .armsport.am

«Յուվենտուսը» չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Սամուել Մբանգուլայից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Սաշա Տավոլյերին։

Ըստ աղբյուրի՝ Մբանգուլան համարվում է Տիագու Մոտայի նոր նախագծի առանցքային ֆուտբոլիստերից մեկը և ակումբում հույսեր են կապում բելգիացու հետ։ Ֆուտբոլիստը ևս ցանկանում է մնալ թուրինյան ակումբում։

Վերջերս նա առաջին անգամ հրավիրվել է Բելգիայի հավաքական, սակայն նորամուտն ազգային թիմում դեռ չի նշել։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ