Երևանի պարեկները ձերբակալել են մի երիտասարդի, որի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել
Օգոստոսի 22-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Խորենացի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երիտասարդի։Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ։Նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են։