Wizz Air-ը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացնի Կիպրոս .banks.am

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս)։ կայքում եւ WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։«Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկո

ւմ է երկրի կարեւոր տարածաշրջանը եւ ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:  «Երեւանում մեր նոր բազայի հայտարարությունից հետո ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարեւոր մշակութային կենտրոնում։ Հայաստանը եւ Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարեւոր զարգացող շուկաներ են եւ այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղեւորներին առաջարկելու ավ

ելի մատչելի եւ բազմազան ճանապարհորդական հնարավորություններ»,- ասել է «Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ եւ կայուն զարգացման հաղորդակցության մենեջեր Անաստասիա Նովակը:



ԼՐԱՀՈՍ