Տրվել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման մեկնարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի հիմքը:  Երևանի քաղաքապետարանի պատվերով և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող 6.9 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։  Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը  մարմնամարզության և ս

պորտի աշխարհում։ Նոր համալիրը նաև կհուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026թ․ նոյեմբեր։ 



ԼՐԱՀՈՍ