Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Օգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Բացահայտմանը մասնակցել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Նրանց ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են օգոստոսի 20-ին: Նույն օրը՝ ժամը 18-ին, մայրաքաղաքի Ղարիբջանյան փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ:Քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դ

ատավճռով:



ԼՐԱՀՈՍ