Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Արգավանդի թուրքմենական դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Դանբարանը տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Կառույցի ճակատային մասում առկա արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին: Նախագահը ծանոթացել է պատմամշակութային հուշարձանի պահպանության պա

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան...

յմաններին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ չնայած հուշարձանի տարածքում տարբեր տարիների իրականացվել են վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ, ներկայում մշակվում է հուշարձանի ամբողջական ռեստավրացիայի և տարածքի բարեկարգման նախագիծ: Դեսպանի հետ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում գտնվող թուրքմենական և Թուրքմենստանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման ուղղու

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան...

թյամբ ներդրված երկկողմ ջանքերն ուղղված են երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:



ԼՐԱՀՈՍ