🎥 Երևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող և համապ
ատասխան մասնագետ։ Նախագիծն ունի ոչ միայն ճանաչողական, այլև ժամանցային բնույթ։ Ժողովրդական երգն ու պարը, ասմունքը և տարբեր ինտերակտիվ խաղերը նրանց օրը դարձնում են ավելի հագեցած ու հետաքրքիր։