Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա աշտարակցու բնակության հասցեի զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, զգալի չափերի մարիխուանայով փաթեթներ։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ

նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ