Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը

կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ