Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կա

րգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ