ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի .banks.am

ԱրարատԲանկը միացել է ամբողջ աշխարհում այսօր նշվող Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումներին։ Լոռու Գարգառ գյուղի հարակից տարածքում բանկի աջակցությամբ Հայաստանի մարզերից եւ Երեւանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպված վրանային ճամբարի միակ նպատակը բարձունքներ հաղթահարելն ու տարբեր հմտությունների տիրապետելը չէ։ ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։Խմբավար Տաթեւ Հովակիմյանը շուրջ 10 տարի է, ինչ կազմակերպում եւ ղեկավարում է «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պատանի փրկարարներ» խմբի ծրագրերը։ Մասնակիցները Երեւանի եւ մարզերի խմբակների սաներն են։ Տարվա ընթացքում անվտանգության վարքականոնների մշակույթին ծանոթանալուց եւ լավագույն մասնակիցների բացահայտումից հետո իրականացվում են տարբեր բարդության արշավներ եւ վերելքներ, մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում վրանային ճամբարների։Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն (ՄՀԿ) արտադպրոցական ոչ ֆորմալ կրթություն է տալիս սաներին, որոնք ծանոթանում են լեռնագնացության հիմունքներին, ստանում առաջին օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործի տարրական գիտելիքներ, տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։«Պատերազմի ժամանակ ունեցել ենք երեխաներ, որոնք ոչ միայն իրենց, այլեւ ջոկատը փրկել են տեղանքում կողմնորոշվելու շնորհիվ։ Ես միշտ նշում եմ, որ երեխաներն այստեղ մի դպրոց են անցնում, որը ոչ մի այլ տեղ անցնել չեն կարող։ Կյանքի դպրոց է, որտեղ երեխաները սովորում են դիմանալ բարդ պայմաններին, չհանձնվել»,- նշել է Տաթեւ Հովակիմյանը։Հանրապետական ճամբարի կազմակերպումը պահանջում է զգալի նյութատեխնիկական միջոցներ եւ հատկանշական է, որ ֆինանսական հաստատություններից առաջինն ԱրարատԲանկն է արձագանքել ՄՀԿ-ին աջակցելու առաջարկին եւ կանգնե

լ երիտասարդներին այս կերպ կրթելու ճամբարի ստանձնած պարտավորության կողքին։ «Այսօր ԱրարատԲանկը 260 երեխայի ժպիտ է պարգեւել, 260 երեխայի տվել գործնական, կողմնորոշման, հայրենասիրության եւ բնապահպանության դասընթացների մասնակցելու հնարավորություն»,- ասել է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը։Երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարեւորվել է ԱրարատԲանկի կողմից, հատկապես ուշադրություն է դարձվում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջինը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ Փոդքաստը վարում է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, որն այսօր նույնպես երիտասարդների հետ էր՝ վարելով ինտերակտիվ ձեւաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դաս։«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետեւ դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- ասել է Արա Չալաբյանը:Նրա խոսքով՝ ԱրարատԲանկը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած եւ այդ շրջանակում իր դերը գիտակցող ընկերություն, կարեւորում է երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը եւ այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։«Այս դասընթացները կարեւոր են, որ կյանքի նոր փուլ մտնելիս կարողանանք մեր ֆինանսները ճիշտ կառավարել եւ ծախսել»,- ասել է ճամբարի մասնակից Անի Վարդանյանը՝ հավելելով, որ ամառը, որն ապահովեց եւ՛ կրթություն, եւ՛ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպում, հիշարժան կմնա ամբողջ կյանքի ընթացքում։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
