🎥 Բնակարանային գողություն Տափերականում․ կատարողն ու գողոնը հայտնաբերվել են

Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն:Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կատարվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին:Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ խոստովանեց, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 5.30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:Հայտնաբերվել է նաև գողոնը։ Դրանք գրավադրվել էին բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:Կրկին հորդորում ենք մեր քա

ղաքացիներին` տնից բացակայելիս կողպել տան մուտքի դուռը: Իսկ այս դեպքով հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ