Կանեփ աճեցնող ուջանցին ձերբակալվեց․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը և կից այգում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 36 թուփ։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի

դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ