ՆԱՏՕ-ի երկրները կստեղծեն Պաշտպանության, անվտանգության եւ կայունության բանկ .banks.am
ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանության մեջ իրենց ՀՆԱ-ի 5%-ը ներդնելու վերջերս ստանձնած պարտավորությունից հետո համաշխարհային բանկերն աջակցում են ՆԱՏՕ-ի երկրների եւ նրանց դաշնակիցների պաշտպանական կարիքների ֆինանսավորմանը նպաստելու համար ստեղծվող նոր բանկին։ Finextra.com-ը, DSRB-ի առաքելությունը կլինի օգտագործել կապիտալի շուկաները՝ զսպման, պատրաստվածության եւ կոլեկտիվ անվտանգության ապահովման համար։Եվրախորհրդարանի պատգամավորները եւս քվեարկել են ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակից երկրներում պաշտպանական կարեւորագույն գնումները ֆինանսավորելու, արդիականացումը արագացնելու եւ մատակարարման շղթաների կայունությունն ապահովելու համար DSRB-ի ստեղծման մասին բանաձեւի օգտին։DSRB-ին ներկայումս աջակցում են
Commerzbank-ը, ING-ը, JPMorgan Chase-ը, Landesbank Baden-Wuttemberg-ը եւ RBC Capital Markets-ը: Մասնակից բանկերը կտրամադրեն տեղեկատվություն սուվերեն վարկավորման գործիքների, կապիտալի կառուցվածքի, ներդրողների հետ հարաբերությունների, վարկանիշային խորհրդատվության, ռիսկերի եւ ակտիվների ու պարտավորությունների կառավարման, ինչպես նաեւ պարտքային կապիտալի շուկա մուտք գործելու վերաբերյալ:«Մենք չափազանց երկար ժամանակ թերագնահատել ենք կապիտալի դերը պաշտպանության մեջ։ Այսօր ակտիվացող բանկերը հասկանում են, որ զսպումը պահանջում է ֆինանսական աջակցություն, եւ այս նոր հաստատությունը ստեղծվում է այն ապահովելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նորարարությունների բաժնի նախկին ղեկավար եւ DSRB Development Group-ի գլխավոր տնօրեն Ռոբ Մյուրեյը։«Խոսքը միայն պաշտպանության ֆինանսավորման մասին չէ, այլեւ ժամանակակից դարաշրջանի համար զսպման վերաիմաստավորման: 20-րդ դարում զսպումը նշանակում էր արդյունաբերական մոբիլիզացիա: 21-րդ դարում՝ ֆինանսական գործընկերություն»,- հավելել է DSRB Development Group-ի նախագահ Քեւին Ռիդը։