Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից ավելի քաշով։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կաս
կածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: