🎥 20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված մարտականի։ Երիտասարդն ու կազմված փաստաթղերը ներկայացվել են նախաքննական մարմին։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
: