Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքն արդեն շուրջ մեկ ամիս է առանց համապատասխան թույլտվության շահագործում է, որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 28-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի ծխախոտների 596 տուփ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո
վ` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: