Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել առանց հաշվառման հասցեի 50-ամյա տղամարդ։Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատա

րանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ